Ընդհանուր դրույթներ և պայմաններ
eats.am-ը ուտեստների բաղադրիչների և համապատասխան բաղադրատոմսերի առաքման ծառայություն է Հայաստանում, որի կայքից և առաքման ծառայությունից օգտվելու պայմանները ներկայացված են ստորև:
eats.am ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Լեո փողոց 9 հասցեում:
Գաղտնիություն
eats.am-ը, հետևելով Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին, մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում, որ ոչ մի անձնական տվյալ չի տրամադրվի երրորդ կողմի:
Անձնական տվյալների դիտում և խմբագրում
Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքի համաձայն՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տվյալները:
Խնդրում ենք այդ նպատակով նամակով դիմել info@eats.am հասցեին կամ զանգահարել 012 555050 հեռախոսահամարով:
Վաճառքի և առաքման պայմանները
Անձնական տվյալների օգտագործման գործընթաց
Հաճախորդի անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն <<Ընդհանուր դրույթներ և պայմաններ>>-ի: Հաճախորդի անձնական տվյալները ենթակա չեն վաճառքի, կոմերցիոն նպատակով հրապարակման կամ երրորդ կողմին տրամադրման eats.am-ի կողմից: Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, որոնք ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները և այլն:
Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով
Մարքեթինգային ծառայություններ մատուցելիս` eats.am-ը կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները, ինչպես նաև գործընկերների անունից իր հաճախորդներին ուղարկել էլեկտրոնային կամ թղթային նամակներ, բուկլետներ, SMS-ներ, կատարել զանգեր, օգտագործել այլ հաղորդակցման միջոցներ: Նշվածներից ցանկացածը չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի դրանցից հրաժարվելու մասին eats.am-ին՝ զանգահարելով 012 55 50 50 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@eats.am հասցեին:
Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)
Գրանցված հաճախորդ լիենելով` Դուք պարբերաբար կարող եք ստանալ նամակներ eats.am-ի կողմից: Այդ նամակների ստացումից հրաժարվելու համար հարկավոր է սեղմել «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում: eats.am-ի կողմից Ձեզ ուղարկվող միակ նամակը կլինի պատվերի հաստատման նամակը: eats.am-ն անցանկալի նամակներ` “Spam”, չի ուղարկում:
Օնլայն վճարում
Օնլայն վճարման եղանակն ընտրելուց և բարեհաջող վճարումը կատարելուց հետո ձեր պատվերն անմիջապես գրանցվում և հաստատվում է eats.am-ի համակարգում: Կատաված օնլայն վճարումը ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, եթե eats.am-ը չի կատարել պատվերը:
Օնլայն վճարման հետ որևէ խնդիր առաջանալու դեպքում, կարող եք դիմել eats.am՝ նամակ ուղարկելով
info@eats.am հասցեին կամ զանգահարելով 012 55 50 50 հեռախոսահամարով:
Հեղինակային իրավունքի պաշտպանություն
eats.am-ը գրանցված ապրանքանիշ է: eats.am ապրանքանիշն ու դրա կողմից հրապարակված նյութերը ենթակա չեն օգտագործման, կրկնօրինակման, թարգմանության և/կամ տարածման առանց թույլտվության: eats.am կայքում տեղ գտած տեղեկատվությամբ հետաքրքրվածության դեպքում, խնդրում ենք դիմել eats.am՝ նամակ ուղարկելով info@eats.am հասցեին կամ զանգահարելով 012 55 50 50 հեռախոսահամարով:
eats.am © 2019. Բոլոր իրավունքները պաշտպանված են